Ներքին 4 տարի առաջ - 21:27 27-12-2021

Թո՛ղ ների ինձ Ռոբերտը, որ սա հրապարակում եմ․ Ալվարդ Պետրոսյան

Նորանկախ Հայաստանի 4 ղեկավարները. Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հետ։

Մաս 1. Ռոբերտ Քոչարյան

«Հոկտեմբերի 27-ից հետո ստահակների մի ամբողջ խումբ պատրաստվում էր օգտվել Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքից: Կեղտոտ, եղկելի մի առևտուր էր գնում, վերջնագիր էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին․ շանտաժ էր, թելադրում էին, թե վարչապետ, պաշտպանության նախարար ով պետք է դառնա։ Զզվելի էր, դեռ Վազգենի արյունը չէր չորացել»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ մանրամասներ հայտնելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին։

Պետրոսյանի խոսքերով՝ դավադրությունների մի ամբողջ շարք էր ծրագրվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, մինչդեռ Վազգեն Սարգսյանի և մյուս պետական գործիչների սպանությունը ձեռնտու էր այն ուժերին, որոնք ձգտում էին իշխանության և այսօր պահում են Նիկոլ Փաշինյանին։

«Ձեռքի հետ նաև Դաշնակցության վրա էին բարդում այդ Եղեռնի ամբողջ մեղքը. անհեթեթություն էր: Ես և իմ ընկերները գտնում էինք, որ պետք է Ռոբերտին պաշտպանենք, որովհետև ուրիշ խաղեր էին գնում»,- ասում է նա։

Պետրոսյանը շեշտում է՝ նույն կեղտոտ քաղաքական խաղերը նաև հիմա են գնում՝ շահարկում են Հոկտեմբերի 27-ը:

«Ռոբերտը թող ինձ ների, որ ես սա հրապարակում եմ. զարմանալիորեն տեսել եմ նրա աչքից հոսող արցունքի կաթիլ, առանձին զրուցում էինք, ասաց․ «Ալվա՛րդ, իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չսպանվեցի»։ Զանգահարում էր տիկին Բելլան, ասում էր՝ ո՞ւր ես: Այնքան մենակ էին իրենց զգում և անորոշ: Հետո Դաշնակցությունը հայտարարեց, որ սատարելու է Ռոբերտ Քոչարյանին: Բոլորս շոկի մեջ էինք, այնքան շփոթված էինք, այնքան ծանր էր մեզ համար: Վազգենի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր իշխանության էին ձգտում, ովքեր հիմա Նիկոլին պահում են։ Հիմա արգահատանքով նայում եմ Վազգենի եղբոր՝ Արամ Սարգսյանի հրապարակային ելույթները և զարմանում՝ սա որտեղի՞ց եկավ, ի՞նչ կապ ունի Վազգենի հետ»,- նշում է նա:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների արդյունավետությունից՝ Պետրոսյանը շեշտում է՝ Սերժ Սարգսյանը ՀՀ երկրորդ նախագահից ժառանգել է կայուն պետություն:

«Երբ Ռոբերտն արդեն նախագահ չէր, ասացի՝ սուպերմենների ժամանակը գնաց, հիմա շախմատիստների ժամանակն է: Նա փոխանցեց խիստ կայուն երկիր: Հիմա, երբ բամբասում և շահարկում են՝ նախկինները-նախկինները, զզվելի է: Երկիրը կայուն էր, Հայաստանն ամենակայուն երկրներից մեկն էր տարածաշրջանում, թերևս՝ միակը, և ես հիմա կարոտով հիշում եմ, թե ինչպես էի ես հպարտանում դրանով: Ռոբերտն ամուր, կամային հատկանիշներ ուներ, բայց միայնակ տեսակ էր, և երևի թե դա էր պատճառը, որ կուսակցություն չուներ: Ռոբերտի ժամանակ ես հպարտ էի, որ իմ երկիրը կամային, ուժեղ անհատականություն ունեցող տղամարդ է ներկայացնում»,- ասում է նա:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից