copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:08 27-12-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդ համավարակին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը վերջինը չէ մարդկության համար։ Արդեն իսկ անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդ համավարակին:

«COVID-19-ը հաստատ վերջին համավարակը չի լինի, որին կբախվի մարդկությունը։ Մենք պետք է հաղթահարենք առողջապահական ոլորտի ճգնաժամը և պատրաստվենք հաջորդ համավարակին»,- ասել է Գուտերեշը սոցցանցերում։

Նրա խոսքով, այս խնդիրներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել և դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ հատկացնել։

Դեկտեմբերի 27-ը հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրն է։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից, անցած նոյեմբերին։