Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:59 23-12-2021

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են Իրանից տեղափոխվող մաքսանենգ զենք առգրավելու մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Եմենի անձնակազմով նավը, որը Իրանից մաքսանենգ զենք էր տեղափոխում, հավանաբար՝ Եմեն: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ զինվորականներն առգրավել են Իրանից ձկնորսական նավի կողմից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող հրազենի ու զինամթերքի մեծ պահեստ։

«Հութիներին զենքի ուղղակի կամ անուղղակի մատակարարումը, վաճառքը և փոխանցումը (Եմենի ապստամբներին) խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և ԱՄՆ պատժամիջոցները», - հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի հայտարարությունը։

Օմանի և Պակիստանի ափերի մոտ Արաբական ծովի ջրերում նավը որսալու գործողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրվանից։ Նավի վրա ամերիկացի նավաստիները հայտնաբերել են 1400 ինքնաձիգ և 226000 միավոր զինամթերք: Արդյունքում նավը խորտակվել է, իսկ անձնակազմի անդամներին պատրաստվում են հայրենադարձել իրենց հայրենիք։

ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի տվյալներով՝ նավը շարժվում էր այն երթուղով, որը «պատմականորեն օգտագործվում է Եմենի հութիներին զենք մատակարարելու համար»: Նավատորմի հրամանատարությունը նշել է, որ այս տարի իր ենթակաները տարածաշրջանում առգրավել են շուրջ 8,7 հազար միավոր ապօրինի փոխադրվող զենք։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք