copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:02 22-12-2021

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները:

Հայաստանի առաջնությանն այս տարի ընդհանուր առմամբ մասնակցում էր 70 ըմբիշ, և եզրափակիչ հասած մարզիկների մեծամասնությունը ներկայացնում էին մարզերի մարզադպրոցները:

Հայաստանի առաջնության չեմպիոններ ըստ քաշային կարգերի դարձան` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադրոսյան (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):

Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: