Գագիկ Ղազարյանը (61 կգ) ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է։
Փոքր եզրափակչում հայ ըմբիշը 4:1 հաշվով ժամկետից շուտ հաղթեց իտալացի Պասկուալե Լյուցիին:
Սա Հայաստանի հավաքականի համար Սկոպիեում ընթացող մրցաշարում չորրորդ մեդալն է։