Խոսք 4 տարի առաջ - 13:46 21-12-2021

Զասի՝ ՀՀ այցը կրելու է ձևական բնույթ․ քաղաքագետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան` հանդիպելու երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:

Թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

«Հաշվի առնելով՝ ՀՀ-ի վերաբերմունքը ՀԱՊԿ-ին, լինելու է հանդիպում, և այս հանդիպումը ձևական բնույթ է կրելու՝ ինչպես օրինակ Վրաստանում երեկվա՝ Փաշինյանի հանդիպումը, որը ենթադրում էր Վրաստանի միջոցով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատում։ Իսկ Զասի հետ այս պահի դրությամբ այդպիսի մտադրություն չկա։ ՀՀ իշխանությունները բանակը վերազինելու օրակարգ չունեն։ Եվ այս պարագայում ի՞նչ իմաստ կա ՀԱՊԿ-ի հետ խոսելու, քանի որ բանակը այս պահի դրությամբ ոչ մի գործառույթ չի իրականացնում»,- նշում է քաղաքագետը։

Ըստ քաղաքագետի՝ տեսականորեն այն կարող էր իմաստ ունենալ, եթե մենք ունենայինք հստակ քաղաքականություն, եթե պահանջեինք, բայց քանի որ մեր կողմից պահանջ չկա, ապա ոչ մի արձագանք չէր լինի։

Այստեղ շատ լուրջ սխալ կա, որը հետևյալն է․ «Եթե, օրինակ, մենք դիմում ենք մի կառույցի և ակնկալում, որ ինքը մեզ աջակցի, ապա պետք է ամեն ինչ պետական մակարդակով ճշգրտենք, թե ինչո՞ւ պետք է այսպես լինի դիմումը։ Քանի որ դիմում կամ պարտադրանք և օրակարգ չկա, չեմ կարծում, որ կարող ենք մի բանի հասնել, որովհետև ՀԱՊԿ-ն ՌԴ-ի օրակարգում էլ չկա, այսինքն՝ ՀՀ հետաքրքրության շրջանակում պետք է լիներ, բայց այդպես չէ,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի նստաշրջանի որոշումների և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի իրականացման նախագծերը:

Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ