Արտաքին 4 տարի առաջ - 18:44 20-12-2021

«Բոինգ»-ի գծով մեղադրանք. Մեղադրյալները ցանկացել են խոցել Ուկրաինայի օդուժի ինքնաթիռը

Նիդեռլանդներում 2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում խոցված մալայզիական ուղևորատար «Բոինգ»-ի աղետի գործով դատավարության ժամանակ մեղադրող կողմը երկուշաբթի օրը սկսեց ելույթ ունենալ գործի էության մասին։

Ակնկալվում է, որ մեղադրող կողմը իր փաստարկները կներկայացնի եռօրյա ժամկետում։ Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին, այն պետք է դատարանին հաղորդի, թե ինչ պատիժ է պահանջում «Բոինգ»-ի աղետի մեջ ներգրավված չորս մեղադրյալների համար։ Նա նախկին հրամանատար, Ռուսաստանի կողմից աջակցվող Դոնբասի անջատողականներից Իգոր Ստրելկովն է (Գիրկին) և նրա երեք նախկին ենթակաները. երկուսը՝ Ռուսաստանի քաղաքացիներ և մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի։ Նրանցից ոչ մեկը դատարանում ներկա չէ, նրանց դատում են հեռակա։

Երկուշաբթի օրը հետաքննությունը կրկին ապացույցներ է ներկայացրել առ այն, որ «Բոինգ»-ը խոցվել է անջատողականների կողմից վերահսկվող տարածքից «Բուկ» կայանից, որը նախկինում մատակարարվել է Ռուսաստանից և պատկանել է ռուս զինվորականներին: Բացի ցուցմունքներից, ապացույցների թվում են մեղադրյալների հեռախոսային բանակցությունների ձայնագրությունները, «Բոինգ»-ի բեկորների հետաքննության արձանագրությունները, ֆոտո և վիդեոապացույցները, ներառյալ «Բուկ»-ի տեղաշարժումների փաստագրումը:

Ինչպես հայտարարել է մեղադրող կողմը, նա ելնում է այն բանից, որ ամբաստանյալները, ամենայն հավանականությամբ, նպատակ են ունեցել խոցել ուկրաինական ռազմական ինքնաթիռը, այլ ոչ թե ուղևորատար «Բոինգ»-ը: Դա, սակայն, չի փոխում մեղադրանքի էությունը, այդ թվում՝ «Բոինգ»-ում եղած 298 մարդու կանխամտածված սպանությունը։ Մեղադրող կողմը ընդգծում է, որ ամբաստանյալները չեն մասնակցել միջազգային հակամարտությանը որպես զինվորականներ և չեն հետևել պատերազմի օրենքներին, հետևաբար նրանց չպետք է վերաբերվել որպես ռազմական գործողությունների օրինական մասնակիցների:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ