Խոսք 4 տարի առաջ - 17:29 20-12-2021

Ինչ է քննարկվել Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպմանը,պարզաբանում է փորձագետը

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի Կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ, ով առավել մանրամասն ներկայացրել է երկու երկրների միջև հանդիպումը։

«Այս ֆորմատի միջպետական հանդիպումներն իսկապես կարևոր են երկու պետությունների համար, հատկապես օրակարգային հարցեր քննարկելու պարագայում։ Այցի շրջանակներում նաև տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի նիստ, ինչը բավականին կարևոր է մեզ համար, քանի որ երկար տարիների դադարից հետո այնպիսի նիստ տեղի ունեցավ, որի շրջանակներում նաև համաժողով տեղի ունեցավ։ Այս տարվա ամփոփման հետ կապված նիստը տեղի կունենա 2020-2021 թվականներին, կքննարկվեն առևտրատնտեսական հարցերը, որը կմատնանշի նոր մոտեցումներ ու անելիքներ գալիք տարվա համագործակցության տեսանկյունից։ Այս բանակցություններում կարևոր է նաև արտաքին գործոնը։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության տարբեր հարցեր ևս կքննարկվեն, ինչը կարևոր է թե՛ Թբլիսիի, թե՛ Երևանի համար, քանի որ տարբեր տարածաշրջանային պրոցեսների վերաբերյալ կողմերը միմյանց մոտեցումներն են ներկայացնում։ Դա կլինի 3+3 ֆորմատների կամ այլ հարցերի շուրջ բանակցություններ։ Քննարկվել են պրոցեսներում մասնակից լինել կամ չլինելու մասին տարբեր հարցեր։ Սա, իմ կարծիքով, աշխատանքնային շատ կարևոր քայլ է, քանի որ կողմերին հնարավորություն է տալիս հասկանալու իր գործընկերոջ որոշման պատճառաբանությունը»,- ասաց նա։

Եվ քանի որ օրակարգում այս հանձնաժողովի նիստը նույնպես ընդգրկված է, վրացագետը հույս է հայտնում, որ հանձնաժողովի նիստի շրջանակներում կամփոփվի տարբեր գերատեսչությունների առնվազն վերջին մեկ տարվա ինստիտուցիոնալ աշխատանքը։ Սա հնարավորութուն կտա ապահովել ակտիվ համագործակցության տարբեր ոլորտներում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել