Ներքին 4 տարի առաջ - 12:54 20-12-2021

Հովիկ Աղազարյանը դատի է տվել բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանին․ հայտնի է դատարանի որոշումը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանի, և պահանջում է հերքել «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և հրապարակային ներողություն խնդրել»։

Բանն այն է, որ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ Տարոն Տոնոյանը հայտարարություն էր արել Հովիկ Աղազարյանի մասին: Ըստ Տոնոյանի՝ Աղազարյանը պատերազմի օրերին մարտի դաշտից տեղափոխել է Արարատի մարզպետարանի աշխատակցի զինծառայող եղբորը։ Աղազարյանը չէր հերքել, որ Հադրութից զինվոր է տեղափոխել հոկտեմբերի սկզբներին՝ պդնելով, թե դա արել է, քանի որ տղան բուժօգնության կարիք է ունեցել, ինչը ստանալուց հետո վերադարձել է մարտի դաշտ։

Պատգամավորը նաև նշել էր, որ դիմել է գլխավոր դատախազին, փաստերի ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար, ինչպես նաև 5-օրյա ժամկետ էր տվել Տոնոյանին հանդես գալու հրապարակային հերքմամբ, ինչը չկատարելու դեպքում սպառնում էր դիմել դատարան, սակայն Տոնոյանը այդպես էլ հերքմամբ հանդես չէր եկել, և Հովիկ Աղազարյանը, փաստորեն, դիմել է դատարան։

Աղազարյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել, սակայն պատգամավորի ներկայացուցիչը ապացուցման բեռի բաշխման համար դատարան չի ներկայացել, գործը իր բացակայությամբ քննելու վերաբերյալ էլ որևէ միջնորդություն չի ներկայացվել, հետևաբար դատարանը որոշել է գործը թողնել առանց քննության։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը