Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:46 19-12-2021

Մասիսիում՝ ավտոտնակներից մեկում, մեքենա է այրվել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 36 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:51-ին, մարվել` 08:00-ին: Այրվել են «Mercedes-Benz SLK» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում կուտակած կենցաղային իրեր՝ մոտ 3 խմ: