Ներքին 4 տարի առաջ - 12:10 16-12-2021

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Նման որոշում կայացվեց դեկտեմբերի 16-ի կառավարության նիստի ընթացքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների չափերը ևս կավելանան։

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կսահմանվի 43 հազար դրամ՝ 40 հազարի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33 հազար դրամ՝ 30 հազար դրամի փոխարեն և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30 հազար դրամ՝ 27 հազար դրամի փոխարեն:

«Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 30 հազար դրամ կսահմանվի՝ 27 հազար դրամի փոխարեն»,- նշեց Մկրտչյանը։

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կսահմանվեն 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 հազար դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երջանիկ չեն այն չափերից, որոնցով բարձրացնում են կենսաթոշակները, բայց երբ նայում են եղած բազայի վրա, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է:

«Արձանագրենք հետևյալը` կենսաթոշակը մեր ծախսային ամենամեծ հոդվածներից է։ Իհարկե, կենսաթոշակների շարունակական բարձրացումը մեր պարտավորությունն է, բայց մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ և առավել զարգացող տնտեսություն ունենալու մեջ։ Նվազագույն կենսաթոշակները ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց այս տարվանից օրինակ գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ կրթության և գիտության, տեխնոլոգիաների ոլորտում իրենց արած ներդրումները շղթայական կերպով բերելու են այնպիսի արդյունքի, որը հնարավորություն կստեղծի ավելի արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալու համար:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում