copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:29 26-08-2024

Արցախցիների՝ սեպտեմբերի կենսաթոշակների ու նպաստների վճարումը կմեկնարկի օգոստոսի 27-ին

2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին: Այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

«Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին»,-ասված է հաղորդագրության մեջ: