Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:31 15-12-2021

Լուսանցքային ողորմելի է Ժիրայր Լիպարիտյանը, դավաճան, թուրքական գործակալ․ Ալվարդ Պետրոսյան

իրայր Լիպարիտյանը թուրքի հաց է կերել եւ մոռացել է, թե որտեղից է սերվել, ինչ սերունդից է: Զարմանալի բան է, բայց չարագուշակ է իր ներկայությունը․ ամեն անգամ երբ այդ արարածը հայտնվում է, Հայաստանին կամ Արցախին վտանգ է սպառնում․ Yerkir.am-ի թղթակից Լիա Սարգսյանի հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ծագման, ազգային պատկանելության, թուրքական գործակալ լինելու, Հայաստանի մասին ունեցած գաղափարական մոտեցումների եւ աղմկահարույց հայտարարություններ մասին։

Ժիրայր Լիպարիտյանը, որը ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդականն էր, այլ նաեւ նրա հատուկ բանագնացը արցախյան կարգավորման բանակցություններում, երեկ հայտարարել է, թե Թուրքիայից եւ Ադրբեջանից վտանգներ չի տեսնում։ Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանի այն մտքին, թե՝ ի՞նչ հարաբերություններ հաստատես մի հարեւանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանել է. «Արծվիկ Մինասյանն ապրել է Հայաստանում, մորթվե՞լ է: 30 տարի ասում է, որ՝ մորթվելու ենք, մորթվե՞լ ենք»:

Ալվարդ Պետրոսյանի խոսքով՝ Լիպարիտյանի այդպիսի նվիրվածությունը թուրքերին փաստում է, որ նա թուրքական գործակալ է եւ սնվում է թուրքական լիրայով։

«Վստահ եմ, որովհետեւ չի կարող պատահել այդպիսի ուրացում, այդպիսի նվիրվածություն թուրքերին։ Լիպարիտյանն ուրանում է սեփական արյունը, սեփական տոհմի պատմությունը, իբրեւ ինքը չգիտի՝ ինչո՞ւ հայտնվեց Ամերիկայում, ինչպես եղավ, որ ինքը եւ իր ծնողները այնտեղ հայտնվեցին: Նա մանկուրտ է՝ հիշողությունը կորցրած, հիշողություն չունեցող մարդ, ազգային որեւէ պատկանելություն չունի այլեւս: Լիպարիտյանն այն սերունդ է, որի ծնողները Եղեռնից հետո հայտնվել են Ամերիկայում»,- ասում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ Լիպարիտյանը հայտնվեց հիմա, երբ Հայաստանի իշխանությունները «սիրախաղ» են սկսել Թուրքիայի հետ, Ալիեւն էլ «Զանգեզուրի միջանցքի» պահանջ է ներկայացնում, Ալվարդ Պետրոսյանն արձագանքում է, որ իշխանությունն է նրան հրավիրել՝ գիտակցելով, որ այլեւս «վերջացել» են, դիվանագիտական թեւն այլեւս չկա, թույլ են։

«Դրսից օգնություն են կանչել, եւ որեւէ պարկեշտ մարդ չէր գա օգնելու, շատ նորմալ է, որ Լիպարիտյանը պիտի գար: Վստահեմ եմ՝ ՔՊ-ականները հենց նրա նման զորավոր թուրքամետի օգնության կարիքն ունեին։ Բայց այդ ինքն է մանկուրտ, մենք մանկուրտ չենք: Գուցե երիտասարդ սերունդը լավ չգիտի, թե ով է Ժիրայր Լիպարիտյանը, բայց իմ սերունդը, որը տեսել եւ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, շատ լավ գիտի նրա՝ ով լինելը»,- նշում է նա:

Պետրոսյանը շեշտում է՝ Լիպարիտյանը եղել է Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հաստատության տնօրեն եւ շատ լավ գիտի, թե թուրքերն ինչ են արել հայ ժողովրդի հետ։ Նշենք, որ 1982-1990թթ․ Լիպարիտյանը եղել է Մասաչուսեթսում Արդի հայկական հետազոտությունների եւ փաստագրման «Զորյան» ինստիտուտի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 1982-1988թթ․՝ ՀՅԴ արխիվի տնօրենը։

«Սարսափելին այն է, որ մինչեւ դավաճանի թիկնոցը ուսերին գցելն այդ մարդը «Զորյան» հիմնարկության պատասխանատուն էր, ՀՅԴ արխիվի տնօրենն էր: Մի հաստատություն, որն ուղղակիորեն Ցեղասպանության հետ էր կապված, նա մանրամասնորեն տեղյակ է, թե թուրքերը ինչ են արել մեր ազգի գլխին, եւ դավաճան է նա, որ ուրանում է: Ամենաարագընթաց էվոլյուցիաների ժամանակ գազանը մարդ է դառնում: Թումանյանը հանճարեղ ձեւակերպում ունի, ասում է՝ հազար տարի պիտի անցնի, որ մարդակերից մարդասպան դառնա: Ես չեմ կարծում, որ այդ փուլը հաղթահարել են թուրքերը: Նրանք մի ամբողջ սերունդ ոչնչացրեցին»,- ասում է Ալվարդ Պետրոսյանը:

Առավել մանրամասն՝ Yerkir.am լրատվականում։