Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:19 03-07-2023

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի զարմիկը, ում Ժիրայր են անվանակոչել

Մարգարյանների բազմանդամ ընտանիքում պատերազմից հետո կյանքն ընդհատվել է, բայց երեկ լույս աշխարհ եկած փոքրիկ Ժիրայրը կարծես թե փոխել է տան մթնոլորտը։

Փոքրիկ Ժիրայրը արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած շիրակցի հերոս Ժիրայր Մարգարյանի զարմիկն է՝ հերոս քեռու նմանությամբ ու հերոս քեռու աչքերով, չնայած տիկին Նառան հուզմունքը զսպելով ասում է՝ Ժիրոյիս աչքերին է նման, կապույտաչյա։

Մարգարյանները թեև արմատներով Շիրակի մարզից են, բայց մոտ քսան տարի ապրել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում և պատերազմից հետո են տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ։ Ընտանիքը պատերազմի ժամանակ կորցրել է իր 18 տարեկան միակ որդուն՝ Ժիրայրին։ Նա ընդամենը 2 ամսվա ծառայող էր և մարտական մկրտությունը եղավ արցախյան 44-օրյա պատերազմում։

Վերջին զանգն էլ Ժիրայրի հետ հենց եղել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, որից հետո եղբորից լուր չեն ունեցել, բայց չմարող հույս են ունեցել, որ Ժիրայրը տուն կգա։

Նրա մարմինը գտել են որոնումների 9-րդ ամսում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում