Ձևավորվել է Աշոտ Մինասյանի (Երկաթ)  պաշտպանության խորհուրդ․ ասուլիս
copy image url

Ձևավորվել է Աշոտ Մինասյանի (Երկաթ) պաշտպանության խորհուրդ․ ասուլիս

Ներքին 3 տարի առաջ - 16:25 14-12-2021

Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Երկաթի) հետ կապված տեղի ունեցող իրադարձությունների, ձերբակալության շուրջ ընթանում էր ասուլիս, որի ընթացքում հրամանատարի պաշտպանը և նրա աջակիցները լրագրողների հետ զրույցում մանրամասն ներկայացրեցին ձերբակալության գործի վերբերյալ մանրամասներ։

Ըստ պաշտպանի՝ հրամանատարը դեկտեմբերի մեկից կալանավորված է, այն էլ՝ ապօրինի, որի համար էլ իր համախոհները, ընկերները ստեղծել են Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ, որի կազմում ընդգրկված են քաղաքական, մշակութային գործիչներ։ Կազմում կա տասնինը անձ, որի նախագահն է ընտրվել Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ով ասաց, որ այս տարիների ընթացքում տեսել են քրեաիրավական գործեր, որը իրավական բառի հետ կապ չունի։

«Եկել ենք՝ պարզաբանելու գնդապետի ձերբակալության հետ կապված որոշակի փաստեր։ Կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին, արցախահայությանը, որպեսզի միավորվեն մեկ գաղափարի շուրջ։ Իշխանության ներկայացուցիչները Սյունիքի պաշտպանության գործում բոլոր նվիրյալներին ուզում են մեկուսացնել կամ չեզոքացնել»։

Նրանք ունեն նաև կարգախոս, որը ներկայացրեց պաշտպանը. «Ազատություն Աշոտ երկաթին և ձեռքներդ հեռու բոլոր հայորդիներից»։

Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն իր խոսքում ներկայացրեց քրեական գործ հարուցելու իմաստը և նպատակները՝ նշելով, որ այդ գործընթացները այլ նրբերանգներով են ողողված, ոչ թե իրավական։ Նոյոմբերի 9-ից հետո ով համաձայնագրի ստորագրման հետ կապված հակադարձում էր, իրենց ձերբակալում էին և սկսում նրանց «որսը»։

Նոյեմբերին քննիչն ասել է, որ եթե մնա ազատության մեջ, կխոչընդոտի վարույթ իրականացնող մարմնին։ Վերաքննիչ դատարանը փաստաբանի համար անհասկանալի հիմնավորումներով որոշեց առանց պատճառաբանության կալանավորել։ Նրա կալանավորման վերաբերյալ մինչ այժմ որևէ որոշում չկա։

«Այս իրավիճակն ունենալով, երբ մեկ տարի է՝ արդեն նախաքննությունն իրականացվում է, բայց փաստորեն, կալանավորման միակ պատճառը ապօրինի զենք պահելն է։ Բայց, ի վերջո, նախաքննական մարմինը ոչ մի գործողություն չի կատարել։ Մենք ընտրել ենք անձնական երաշխավոր՝ խափանված միջոցը փոխելու համար»։

Հիմա գործը, ըստ պաշտպանի, Գլխավոր դատախազությունում է, որը պարտավոր է դրսևորել իրավական և մարդկային անաչառ վերաբերմունք։ Իրենք չունեն անգամ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու հնարավորություն, քանի որ կալանքի ժամկետն է լրանում։ Այսինքն՝ բողոքարկման ինստիտուտի հնարավորությունից են անգամ զրկված։

«Երեկ միջնորդություն եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն, ու ես վստահ եմ, որ այդուհանդերձ այս գործն ամբողջությամբ քաղաքական իշխանության վերահսկողության ներքո է։ Ոչ մի բան չեն անում, այնինչ մեկ տարի անց որոշում են կալանավորել։ Այն ժամանակվանից, երբ հրամանատարը Սիսական ջոկատի հետ պատրաստ է պաշտպանել Սիսիանը և Սյունքի տարածքները, այդ օրվանից սկսեց քրեական հետապնդում նրա դեմ»։

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը, որ հրամանատարի պաշտպանության խորհրդի անդամ է, հիշեցրեց, թե ինչպես իշխանությունները պատրաստեցին «վնգստացող դատավորներ» եզրույթը, և պատմության մեջ քիչ է հանդիպում նման երևույթներ, որ որդին հոր հետ գնա պատերազմի ։

«Ժողովուրդը երբեմն սխալվում է, և հայոց պատմության մեջ երկրորդ անգամն է, որ որևէ մեկին շնորհվում է «Երկաթ» անվանումը, այն էլ ՝ հերոսական նկրտումների և ուժեղ կամքի համար։ Եվ այս իշխանությունները հենց այս հերոսներին են դեմ գնում։ Եվ եթե նա զենք կրեր, ապա անգամ հետախուզական համակարգը չէր կարող գտնել։ Աշոտ Երկաթն իր մեջ է կրում այդ զենքը։ Նրա էսսեների ու բանաստեղծությունների մեջ անգամ արտացոլվում է նրա հայրենասիրությունն ու կամքը»։

Լրագրողների հետ զրույցում Աշոտ Մինասյանի իրավապաշտպանն ասաց, որ կապիտուլյացիայից հետո նոյեմբերի տոսներեքին ձերբակալեցին, ապա իրենք վիճարկեցին, ու կասկածներ կային անգամ, որ նրան առևանգել են, իսկ թե ինչ գործով և որտեղ՝ դա չգիտեին։ Ըստ պաշտպանի՝ ինքը միայն հաջորդ օրը Քարվաճառում է իմացել, որ հրամանատարն ԱԱԾ-ում է։

Պաշտպանն, ի վերջո, անգամ հիասթափված է միջազգային դատարաններից, ու վստահ է՝ նրա ազատության հարցը, վերջին հաշվով, միջազգային ատյաններին չի հետաքրքրում, սպասում է Գլխավոր դատախազությանը՝ իրավական կարգավորումներ անելու համար։

«Սփյուռքի հայությանը կոչ ենք անում աջակցություն խնդրել՝ ի պաշտպանություն ոչ միայն Աշոտ Մինասյանի, այլև այն բոլոր քաղբանտարկյալների, որոնց բացակայությունն ավելի խոցելի է դարձնելու Սյունիքը։ Իհարկե, պետք է շարժում առանձացնենք, և ժողովուրդը պետք է քնից արթնանա»,- ասուլիսը եզրափակեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
20:48 Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան
22:13 Հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
12:50 Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանի կինը 2024-ին արտադրված BMW է գնել 
21:55 Ծանոթացեք, դուք ձեր «վռչոյին» լավ չէիք ճանաչում. իրականը շատ ավելի վատն է. Ռուբեն Մխիթարյան
19:15 Երկրի գլխավոր այսահարը, «խավարի իշխանը»... մեկ բառով՝ ազգի թշնամի. Գուգարաց թեմի առաջնորդ
20:09 Սամվել Կարապետյանի տան բակից քարշակով դուրս են բերվում կայանված մեքենաները