Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:19 19-02-2026

Վազգեն, մի գլուխդ բարձրացրու, տե՛ս՝ ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ․ Աշոտ Երկաթ

Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Աշոտ Մինասյանը /Երկաթ/ կալանավայրից գրում է․

«Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․․․

Բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա ու մտքերս դուրս են գալիս պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում՝ հեռուներում, ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ։ Նա ամբողջ զորքին թողեց անտրուսիկ։ Այսօր այդ բոլոր անտրուսիկները բանակ են ղեկավարում, ժողովուրդ են ղեկավարում, երկիր են ղեկավարում։ Հիմա չգիտեմ՝ իրենք տրուսիկ հագնու՞մ են, թե ոչ… Գուցե սովորություն են դարձրել մինչև հիմա անտրուսիկ են ման գալիս:
Քաջ Նազարի բախտ է, կպատահի:

Վա՜յ, Վազգեն, վա՜յ…
Մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ:

Հա, հիշեցի, մի չկայացած զորահրամանատար էլ կար, ասում էր՝ մի գիշերում 40 կիլոմետր նահանջ եմ տվել, տղերք եմ փրկել:

Բա դու հրամատա՞ր ես, դիրք դնեիր, խրամատ փորեիր, ռուբյոժ կտրեիր: Կարո՞ղ ա դու մարաթոնյան վազքի էիր դուրս եկել:

Կարո՞ղ ես հիշել զորքիցդ ամենաարագը ո՞վ էր վազում:
Կարո՞ղ ա առաջին տեղն ես բռնել:

Ես հիշում եմ նման մի դեպք 1993թ-ի դեկտեմբերին Օմարում:
Հիշում եմ նաև 1994 թ-ի փետրվարին որքան զոհեր տվեցինք, որպեսզի վերականգնենք՝ ձեր թողած դիրքերը:

Թե՞ ձեր հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:
Վա՜յ, սպարապետ, վա՜յ…

Ես հիշեցի ևս մեկ զորահրամանատարի, որն ասում էր՝ Արցախի ազատագրումը սկսվել է Թուրուսի խութից ու հարց է ծագում. Արցախի փակու՞մն էլ է ավարտվում է Թուրուսի խութով:
Չէ,՛ տղերք ջան, չէ՛:

Արցախի հարցը փակված չէ, Արցախը եղել է, կա ու լինելու է:
Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք:

Դե ով էր կասկածում, լավ հիշում ենք հրամանները․
– Գյադե՛ք, էս կուռն անցեք։
– Գյադե՛ք, էն կուռն անցեք։

Ու կուռից կուռ անցնելով երկիրն ավելի է փոքրանում, սարերն ավելի են հեռանում, որովհետև ցուրտ են սարերը, ու սև են լճերը, սև ու սառցապատ, որտեղ տարին 12 ամիս սառույց է, և գյադեքը կրավորական կեցվածք են ընդունում, ուրանում են և կատարում իրենց «գերագույն գլխավոր» հրամանատարի հրամանները:

Մեծն Գարեգին Նժդեհն ասել է՝
-Զորավար չես, որ նախ զինվոր չես:
Ախր դուք, ե՞րբ էիք զինվոր եղել, որ ձեզ հրամանատարի տեղ էիք դրել:
Բազեն թռչուն է, բայց ամեն թռչուն բազե չէ:

Այո, ամեն սպա ղեկավար չէ:
Դուք էս ի՞նչ արեցիք, տղե՛րք, էս ի՞նչ արեցիք»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան