Արտաքին 4 տարի առաջ - 16:03 14-12-2021

ԱՀԿ-ն զգուշացնում է «օմիկրոն» և «դելտա» շտամներով վարակումների «ցունամիի» մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն հայտարարել է, որ աշխարհում այժմ տեղի է ունենում COVID-19-ով վարակումների «ցունամի», այդ թվում՝ «օմիկրոն» և «դելտա» շտամների։ Այս մասին հայտնում է իսպանական Pais պարբերականը։

«Ես կարծում եմ, որ մենք բախվում ենք վարակումների ցունամիի ամբողջ աշխարհում, ինչպես «դելտա» շտամով, այնպես էլ «օմիկրոն»»,- ընդգծել Կերկխովեն:

Նրա խոսքով, տարբեր երկրների իշխանությունները չպետք է «սպասեն, որպեսզի գործեն»՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի ֆոնին։

«Մենք պետք է վերջ դնենք համավարակին: Մեզ անհրաժեշտ է ցածր մակարդակի հասցնել (վիրուսի) փոխանցումը...»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Կորոնավիրուսի ծանր ընթացքը բացառելու համար մարդիկ պետք է պատվաստվեն, ուշադրություն է հրավիրել Կերկխովեն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին