Իսրայելի նախկին վարչապետը Թրամփին «ողորմելի մարդ» է անվանել
copy image url

Իսրայելի նախկին վարչապետը Թրամփին «ողորմելի մարդ» է անվանել

Արտաքին 3 տարի առաջ - 11:37 14-12-2021

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումներն իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուի վրա, հաղորդում է Huffington Post առցանց պարբերականը։

«Թրամփն ասում է, որ Բայդենին շնորհավորելը դավաճանություն է Բիբիի կողմից, կարծես Իսրայելի և Ամերիկայի հարաբերություններն ամբողջությամբ հիմնված էին Դոնալդ Թրամփի անձնական ցանկությունների վրա։ Սա խենթություն է։ Ես նրան ողորմելի մարդ եմ համարում»,- ասել է Օլմերթը։

Թրամփի խոսքով, Նեթանյահուն ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին «շատ վաղ» է շնորհավորել պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Սակայն, ըստ Օլմերթի, նա իրականում այնքան երկար է սպասել, որ «արդեն անհարմար էր Ամերիկայի հանդեպ ամենաբարյացակամ ազգի համար»:

Միաժամանակ նշվում է, որ Օլմերթին բնորոշ չէ Նեթանյահուին պաշտպանելը, քանի որ, իր իսկ խոստովանությամբ, նա չի սիրում նախկին վարչապետին, չի վստահում նրան և «չի հավատում նրա ազնվությանը»։

Ավելի վաղ Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել էր Թրամփի հնչեցրած քննադատություններին, ընդգծելով, որ մեծապես գնահատում է Իսրայելի և ԱՄՆ-ի դաշինքի կարևորությունը, և այդ իսկ պատճառով իր համար կարևոր էր երդմնակալության կապակցությամբ շնորհավորել ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին։

Մինչ այդ Թրամփը Նեթանյահուին ուղղված անպարկեշտ հայհոյանքներ էր հնչեցրել և մեղադրել նրան դավաճանության մեջ։ Նրա խոսքով, ի տարբերություն Իսրայելի վարչապետի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն անմիջապես չեն շնորհավորել Բայդենին հաղթանակի կապակցությամբ, քանի որ «զգացել են, որ ընտրությունները կեղծված են»։

Ամենից շատ դիտված