ԱՄՆ Կենտուկի նահանգում տորնադոների շարքի զոհ է դարձել առնվազն հարյուր մարդ։ Զոհերի թիվը շարունակում է աճել՝ կապված որոնողափրկարարական աշխատանքների հետ: Ավելի վաղ հաղորդվում էր 70 զոհի մասին։
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտարարել է, որ տորնադոների ներկայիս շարքը ամենակործանարարն է նահանգի պատմության մեջ: Հզոր մրրկասյուները, որոնք, օդերևութաբանների խոսքով, համարվում են ոչ բնորոշ երևույթ ձմռան համար, բեկորների կույտի են վերածել մոմի ֆաբրիկան, ինչպես նաև հրշեջ և ոստիկանական բաժանմունքները Մեյֆիլդ փոքրիկ քաղաքում:
Տորնադոների պատճառ են դարձել գիշերային ամպրոպները, ինչպես նաև այս սեզոնի համար բարձր ջերմաստիճանը և խոնավությունը: