Ներքին 4 տարի առաջ - 11:56 12-12-2021

Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ ընդդիմության հայտարարությունները հիմնազուրկ են․ Հայկ Կոնջորյան

Իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, համարում է բացարձակապես հիմնազուրկ և հասարակությանը մոլորեցնող։

Կոնջորյանը մասնավորապես գրել է.

«Այս շաբաթ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմության պատգամավորների հարցերին՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, կատարեց չափազանց կարևոր արձանագրում.

2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ տեսական կամ գործնական հեռանկար։ Հետևաբար, նման բանակցային ժառանգության պայմաններում, պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների հանձնումն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ինչը կնշանակեր Արցախի հանձնում Ադրբեջանին։

Այնուհետև, վարչապետը հստակ առաջարկ կատարեց ընդդիմադիրներին՝ հայտարարե՛ք, թե կոնկրետ ինչ քայլեր կանեիք դուք, պատերազմը կանխելու համար, նշե՛ք կոնկրետ քայլերի հաջորդականություն։

Այսօր պետք է արձանագրել, որ մինչ այս պահը, ընդդիմությունը որևէ կերպ չի հերքել վարչապետի հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել վարչապետի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեր, պատերազմը կանխելու համար։

Սա հերթական ապացույցն է, որ ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, բացարձակապես հիմնազուրկ են և նպատակ ունեն մոլորության մեջ գցել հանրությանը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի