Ներքին 4 տարի առաջ - 09:53 11-12-2021

ՀՀ-ում համածառայակցի արձակած կրակոցներից 19-ամյա զինվոր է մահացել. կան նաև վիրավորներ

Հայաստանի զորամասերից մեկում 19-ամյա զինվոր է մահացել, ևս 2 զինծառայող վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.)»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագգրության մեջ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հաղորդագրության համաձայն` ևս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը