Ներքին 4 տարի առաջ - 22:22 10-12-2021

Իսկ կալանավորված գերիները կներե՞ն Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է, որ հայրենիքի համար կռիվ տված և տարբեր հանգամանքներում գերի ընկած զինվորը հանցագործ է, ուստի նրան պետք է դատել։ Բանակը կոտրելը, բանակի լրահամալրումը դադարեցնելը, սխալ հրամաններ տալը, պատերազմը սխալ, անկազմակերպ վարելու պատճառով զինվորին, բանակն ու պետությունը պարտության մատնելը հանցագործություն չէ, գերի ընկնելը հանցագործություն է։ Երբ զինվորը կռվի դաշտում մնում է միայնակ, անզեն, անօգնական ու հայտնվում գերության մեջ, դրանում ոչ ոք մեղավոր չէ, մեղավորը ինքը՝ զինվորն է, որ գնացել էր առաջնագիծ ու կռվում էր հայրենիքի համար։ Եվ հիմա այդ գերիներից մի մասը, որոնք ինչ-որ հրաշքով ազատվել են ադրբեջանական գերությունից և վերադարձել հայրենիք, կպատժվեն չզոհվելու համար։ Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանից վերադարձած գերիներից հինգը կկալանավորվեն, քանի որ նրանց մեղադրանք է առաջացրել մարտական դիրքը լքելու համար։ Նրանցից երկուսն արդեն կալանավորվել են երեկ՝ դատարանի որոշմամբ։

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե մեր գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Ներեցի՞ն գերիները, այդ թվում՝ այն գերիները, որոնց չի ներում այսօր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որն իր քվեների համար սուտ ներողություն էր հայցում գերիներից։ Այն Փաշինյանը, որն այսօր դատում է այդ գերիներին, որոնք պետք է, որ իրեն ներեին մեկ-երկու ամիս ավելի մնալու համար։ Պետք է երեկ կալանավորված գերիների հարազատներին հարցնել՝ իրենց որդիները ադրբեջանական բանտից հայկական բանտերում հայտնվելուց հետո ներե՞լ են Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը