Արտաքին 4 տարի առաջ - 19:04 10-12-2021

Reuters-ն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքին

Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած բռունցքներով կռվին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի պատասխանը ծեծկռտուք է առաջացրել ԺՀԿ-ի և իշխող ԱԶԿ-ի պատգամավորների միջև» շեշտադրմամբ հրապարակման մեջ մասնավորապես նշվել է․

«Խորհրդարանի իրարանցումն արտացոլեց փողոցներում առկա լարվածությունը. այնտեղ շատ թուրքեր, որոնց բյուջեն տակնուվրա է եղել նախորդ ամիս լիրայի 30 տոկոս արժեզրկման ու 21 տոկոսանոց գնաճի պատճառով, պայքարում են բավարար սնունդ և դեղորայք գնելու համար։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ագրեսիվ նվազեցումները հանգեցրեց շուկայի փլուզմանը։ Չնայած լայն քննադատություններին՝ նախագահ Էրդողանն աջակցել է այս քաղաքականությանը՝ որպես նոր տնտեսական ծրագրի մի մաս, որը, նրա խոսքով, շեշտը դնում է արտահանման, վարկի և տնտեսական աճի վրա»:


Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Էրքան Այդընը քննադատել էր ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին, ինչից հետո Սոյլուն պատգամավորին կեղծարար և ստախոս էր անվանել։ Լեզվակռիվը ԱԶԿ և ԺՀԿ պատգամավորների միջև ծեծկռտուքի էր վերածվել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի