Ներքին 4 տարի առաջ - 15:37 08-12-2021

Եթե գերեվարվածները հանցագործ են, ապա ինչո՞ւ, ըստ նույն հրապարակման, գործով անցնում են որպես տուժածներ․ Կարեն Վրթանեսյան

Գերիների թեման Ալեն Սիմոնյանի սկանդալային տեսանյութից հետո շարունակում է ակտուալ մնալ։ Այնպիսի տպավորություն է, որ որոշ խմբեր լծվել են Սիմոնյանի խոսքերին փաստական ապացույցներ գտնելու ու դրանք հրապարակելու գործին։ Ու այդ ընթացքում այնքան են խորացել, որ անում են այնպիսի քայլեր, որոնք շրջանցում են օրենքն էլ, մասնագիտական էթիկան էլ։

Դրա վառ ապացույցը փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառումն էր, որտեղ նա հրապարակել էր գերիների ցումունքները։ Դրա մասին արդեն տեղեկացրել ենք։ Ու այս արարքը հատկապես փորձագիտական շրջանակներում բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է թե այդ իրադարձությանը, թե արդեն մեկ տարվա վաղեմություն ունեցող, բայց անորոշության քողով պատված իրադարձություններին։

«Գերիների ցուցմունքներից ինչ-որ ընտրյալ, կոնտեքստից կտրված հատվածներ հրապարակելու վերաբերյալ...

Նախ՝ դրա օրինականության հարցը։ Ո՞վ է հրապարակողը, ի՞նչ իրավունքով է հրապարակում։ Եթե անօրինական չէ այդ հրապարակումը, ապա ամբողջությամբ հրապարակեք, առանց խմբագրելու։

Եթե գերեվարվածները հանցագործ են, ապա ինչո՞ւ, ըստ նույն հրապարակման, գործով անցնում են որպես տուժածներ, և ոչ թե կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով են։

Ինչպե՞ս է որոշվել, որ իրենք դասալիք են, եթե դատարանի որոշում չկա։

Այնուամենայնիվ, եթե գերեվարածները հանցագործ են, ապա ինչո՞ւ են իրենց ընտանիքներին պետբյուջեից գումար վճարում։ Ինչի՞ հիման վրա»,- գրում է Վրթանեսյանը։

Իր գրառման մեջ նա անդրադարձել է նաև Խծաբերդի ու Հին թաղերի դեպքերին, երբ մեր վերահսկողության տակ մնացած դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին համաձայնագրի կնքումից հետո․

«Հիշո՞ւմ եք, որ նույն Խծաբերդի դեպքերի ժամանակ նաև զոհեր եղան։ Ո՞ւր էր այն զորքը, բանակը, պետությունը, որը պիտի հասներ այդ տղերքին օգնության։ Ո՞վ էր դրա պատասխանատուն։

Ո՞ւր էին սպաները։ Գերության մեջ հայտնվածներին հրաման տվել են և նրանք այդ հրամանը չե՞ն կատարել։ Թե՞ օրերով մնացել են առանց հրամանների ու ղեկավարման։

Կրակելու հրաման ունեցե՞լ են։ Իսկ կարո՞ղ է չկրակելու հրաման են ունեցել։

Այդ դիրքերը հայկական վերահսկողության տակ էին ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևակերպումների։ Ինչո՞ւ դեկտեմբերի երկրորդ կեսին անցան ադրբեջանցիներին։ Ինչո՞ւ այն մարդիկ, որոնք հիմա մեղադրում են գերիներին, պատասխան չեն տվել դիրքերի հանձնման հետ լուռ համակերպվելու համար»,- եզրափակում է փորձագետը։

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան

Ձեզ գուցե հետաքրքրի