Արտաքին 4 տարի առաջ - 13:08 08-12-2021

«Ֆրանսիական Թրամփը» նախագահի թեկնածու է առաջադրվել. ո՞վ է Էրիկ Զեմուրը և ինչպես կարող է նա ձայներ «խլել» Մարին Լը Պենից

Նոր «Ռեկոնկիստա» Ֆրանսիայում. այսպես է կոչվում նախկին լրագրող, հրապարակախոս, իսկ այժմ նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրի շարժումը, որը մրցավազքի ֆավորիտներից է։ Ֆրանսիայում ընտրությունները տեղի կունենան հաջորդ ապրիլին։ Զեմուրը սադրիչ ուլտրաաջ թեկնածու է, որը ամաչկոտ չէ արտահայտություններում և հռետորաբանության մեջ նույնիսկ ավելի կոշտ է Մարին Լը Պենից, իսկ որոշ հարցումների համաձայն, առաջ է անցել նրանից։ Զեմուրը բացահայտորեն հանդես է գալիս ներգաղթի դեմ և կողմ է Ֆրանսիայի արժանապատվության ու նախկին մեծության վերադարձին, ինչպես նաև այդ նույն ներգաղթյալների հետ կապված սոցիալական ծախսերի կրճատմանը: Նրա շարժման անվանումը ևս պատահական չէ, այն հղում է մահմեդականների կողմից նվաճված Պիրենեյան թերակղզու հողերը քրիստոնյաների իշխանության ներքո վերադարձնելու «Ռեկոնկիստայի» պատմական դարաշրջանին։

Օրերս Զեմուրն անցկացրել է իր առաջին նախընտրական համագումարը, որին ներկա է եղել նրա ավելի քան 15 հազար կողմնակից։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել։ Մեկնարկից անմիջապես առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել թեկնածուի հակառակորդների և կողմնակիցների միջև։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այնտեղ մի քանի հոգի են հայտնվել՝ «Ո՛չ ռասիզմին» գրառմամբ վերնաշապիկներով։ Զեմուրը պնդում է, որ նրանք սադրիչներ են եղել։ Արդյունքում մի քանի մարդ է տուժել, այդ թվում՝ լրագրողներ։

Զեմուրը խոսել է ավելի քան մեկուկես ժամ։ «Մենք պատրաստ ենք արդարացնել ֆրանսիացիների ակնկալիքները, մեր ձեռքը վերցնել կառավարման լծակները»,- ասել է նա։ Միաժամանակ նա բազմիցս հարձակվել է լրատվամիջոցների ու լրագրողների վրա, որոնք իբր համախմբվել են իր դեմ։ Լրագրողները, ըստ Զեմուրի, նրա սոցիալական մահն են ուզում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ռասիստ չէ և «միակ բանը, որ ցանկանում է, դա մեր քաղաքակրթության, մեր ժառանգության պահպանումն է»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները