Ավելին 4 տարի առաջ - 22:38 07-12-2021

Գիտնականները «Վիագրայի» ընդունումը Ալցհեյմերի հիվանդության ռիսկի նվազման հետ են կապել

Սիլդենաֆիլը՝ վիագրայի ակտիվ բաղադրիչը, կապված է Ալցհեյմերի հիվանդության դեպքերի կտրուկ նվազման հետ, պարզել են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները: Այս մասին նրանք պատմել են Nature Aging ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտողները ընտրել են ավելի քան 1600 տարբեր դեղամիջոցներ և վերլուծել են հիվանդանոցների ավելի քան 7,2 հազար հիվանդների բժշկական տվյալները:

Պարզվել է, որ նրանց մոտ, ում սիլդենաֆիլ են նշանակել, 69%-ով ավելի ցածր է Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը հաջորդ վեց տարիների ընթացքում: Սա, սակայն, չի նշանակում, որ դեղամիջոցն ինքնին պաշտպանիչ ազդեցություն է ունեցել. գուցե կան նաև այլ գործոններ, որոնք նվազեցրել են ռիսկերը։ Այնուամենայնիվ, նման ասոցիացիայի առկայությունը հուշում է, որ սիլդենաֆիլ ընդունելու և Ալցհեյմերի հիվանդության միջև կապը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրվի: Բացի այդ, ավելի վաղ կատարված դիտարկումները ցույց են տվել, որ սիլդենաֆիլի ընդունումը կապված է կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման հետ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի