Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:54 15-11-2021

Բժիշկները Ալցհեյմերի հիվանդության դեմ «պատվաստանյութ» են գտել

Գիտնականները պարզել են, որ ցրված սկլերոզի դեմ դեղամիջոցը կարող է թեթևացնել Ալցհեյմերի հիվանդության դեպքում հիշողության կորստի ախտանիշը: Այս մասին հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում։

Ալցհեյմերի հիվանդությունը վտանգավոր, անբուժելի հիվանդություն է, որը հիմնականում ազդում է տարեցների վրա։ Նրա առաջին ախտանիշներից մեկը հիշողության կորուստն է, իսկ հետո աստիճանաբար օրգանիզմի նյարդային համակարգն ընդհանրապես դադարում է գործել։

Ռոչեսթերի համալսարանի գիտնականները փորձարկումներ են անցկացրել տրանսգեն մկների վրա, որոնց մոտ 12 ամսականում Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ ախտանիշներ են առաջանում: Մկներին ենթամաշկային ներարկվել է գլատիրամեր ացետատ: «Գլատիրամերի ացետատը երկար տարիներ օգտագործվել է ցրված սկլերոզի բուժման համար: Թվում է, թե այն փոխում է T բջիջների պատասխանները, ուստի իմունային պատասխանը դառնում է ավելի քիչ ագրեսիվ, բայց մենք լիովին չենք հասկանում, թե ինչպես է գործում դեղամիջոցը», - ասում է հոդվածի գլխավոր հեղինակ Մայքլ Օ'Բենոնը:

8 շաբաթ անց գիտնականները ստուգել են մկների հիշողությունը, ինչպես նաև վերլուծել ուղեղի հյուսվածքը։ Մկներին տրվել է երկու առարկա՝ նորը և նրանց արդեն ծանոթը․ առողջ մկները շատ ավելի շատ ժամանակ են ծախսում նոր բաներն ուսումնասիրելու վրա, քան քան արդեն ծանոթների: Պարզվել է, որ թերապիա ստացած մկները ավելի լավ են պահպանում հին առարկայի հիշողությունը, քան նրանք, որոնք դեղ չեն ստացել։ Բացի այդ, ուղեղի հյուսվածքի մանրադիտակային հետազոտությունը ցույց է տվել նաև Ալցհեյմերի հիվանդության ախտանիշների բարելավում:

Այժմ, տվյալները վերստուգելուց հետո, բժիշկները հույս ունեն նմանատիպ հետազոտություններ անցկացնել մարդկանց վրա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք