Ավելին 4 տարի առաջ - 21:12 07-12-2021

Շվեդական գյուղում ջերմաստիճանը նվազել է մինչև ռեկորդային -43,8°C

Շվեդիայի հյուսիսում գտնվող հեռավոր գյուղերից մեկում՝ Նայմակայում, ջերմաստիճանը նվազել է մինչև -43,8 աստիճան ըստ Ցելսիուսի: Սա այս սեզոնի համար ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ է, գրում է The Local-ը։

Օդերևութաբանները չորեքշաբթի օրվանից թույլ տաքացում են կանխատեսում։

Եղանակի վերաբերյալ հոդվածներում Նայմական հաճախ նշվում է որպես Շվեդիայի ամենացուրտ վայրերից մեկը ձմռանը: Բնակավայրը գտնվում է անմիջապես Ֆինլանդիայի հետ սահմանին՝ Շվեդիայի ծայր հյուսիսում, և կարելի է հասնել այնտեղ միայն Ֆինլանդիայի տարածքով։ Ըստ հասցեների կայքի՝ այստեղ ընդամենը երկու մարդ է ապրում։