Երևան +10°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:22 07-12-2021

Ադրբեջանի ռազմական շանտաժի քաղաքականության նպատակը՝ ստիպելն է ՀՀ-ին ընդունել իր երկու պահանջները. Բենյամին Պողոսյան

Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականների՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին քննարկման, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման, Բրյուսելում սպասվող հանդիպման և Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ այսօրվա «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարության մասին Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Բենյամին Պողոսյանի հետ։

-Երեկ Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա ՀՀ-ին այդ քննարկումը։

-Եղել է հեռախոսազանգ, և ինչքանով ես եմ պատկերացնում, ԱՄՆ-ն Հարավային Կովկասում նոր քաղաքականության մշակման գործընթացի մեջ է, նկատի ունեմ Բայդենի վարչակազմը, և կա տեղեկություն, որ մինչև մայիս-հունիս ամիսները իրենք մշակելու են Հարավային Կովկասում նոր ռազմավարություն։ Այդ գործընթացը վերջին երկու տարիներին ակտիվացել է, հատկապես ամերիկացի պաշտոնյան, երբ այցելեց տարածաշրջան, բայց այսօր Հարավային Կովկասում ռազմավարության մշակման գործընթացներ են ընթանում՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում երկու կողմերը, ռազմավարությունն ինչպե՞ս պետք է լինի՝ հաշվի առնելով այն, որ շատ արագ արդյունք այդ ամենը չի կարող ապահովել ՀՀ-ի համար, սա ընդամենը ԱՄՆ քաղաքականության մի մասն է՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անեն Հարավային Կովկասում՝ հաշվի առնելով, թե ի՞նչ պետք է անեն պատերազմի արդյունքներով։

-ԵԱՀԿ արտգործնախարարների 28-րդ խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հնարավորության պատուհան է բացվել: Գրեթե նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը՝ ասելով, որ Բաքուն դրական է գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումը ու պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները:

-Ադրբեջանը երկու պահանջ ունի ՀՀ-ից, որը չի էլ թաքցնում։ Առաջինն այն է, որ ՀՀ-ն պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ինչպես դա տեղի կունենա՝ բացառվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի սկզբունքների շուրջ սկզբունքների գալու տեսքով ու ինչպես գիտենք, առաջին սկզբունքը, որն Ադրբեջանն առաջ է քաշում, դա Ադրբեջանի և ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչումն է ԽՍՀՄ քարտեզների հիման վրա, դա կարող է տեղի ունենալ, ըստ Ադրբեջանի, մեկ այլ ճանապարհով, մեկ ուրիշի համար՝ մեկ այլ, սակայն Ադրբեջանը ճանաչում է, որ ՀՀ-ն ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, և երկրորդ՝ Ադրբեջանը պահանջում է, որ ինքը հնարավորություն ստանա տարածքով կապ հաստատի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, հենց այդ ընթացքում ՀՀ-ն չիրականացնի մաքսային, անձնագրային, սահմանային կամ որևէ վերահսկողություն։ Հիմա Ադրբեջանն այս երկու պահանջներն ունի, և իրենց պատկերացումները խաղաղության դարաշրջանի բացման հնարավորության կամ խաղաղության մասին, հիմնված են այդ տրամաբանության վրա, եթե ՀՀ-ն կատարի այս երկու պահանջները, ապա Հարավային Կովկասում, ըստ ադրբեջանցիների, կարող է սկսվել խաղաղության դարաշրջան ու առհասարակ բարիդրացիական հարաբերությունների դարաշրջան։ Բոլոր հայտարարություններն այդ տրամաբանությամբ շրջանառվում են, իսկ եթե ՀՀ-ն այդ երկու պահանջներն ընդունի, ապա ՀՀ-ի վերջնական կապիտուլյացիան պատրաստ է։ Ադրբեջանի տրամաբանությունն այսպես է, ՀՀ-ի կապիտուլյացիայի դեպքում կսկսվի նոր դարաշրջան։

-Այս հայտարարությունների նպատակը ո՞րն է, գուցե բրյուսելյան հանդիպումից առաջ հատո՞ւկ են նման հայտարարություններ հնչեցվում:

-Ճիշտն ասած, այս հայտարարությունների նպատակն այն է, որ միջազգային հանրությանը, որ ամեն դեպքում ձգտում է խաղաղության, որ խաղաղություն չի հաստատվում, ու լարվածությունը, էսկալացիան և զոհերը շարունակվում են Հայաստանի մեղքով, ու այսպիսով Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ կողմ է խաղաղությանը, իսկ ՀՀ-ն պետք է այդ պահանջները կատարի ու քանի դեռ մերժում է, տարածաշրջանում դա բերում է իրավիճակի ապակայունացմանը։ Իսկ ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը, ապա չեմ կարծում՝ այդ հանդիպումից պետք է էական զարգացում սպասել, քանի որ Ադրբեջանը փորձում է իր բանակցային դիրքերն ամրապնդել, նախ՝ այս հանդիպմանը շատ երկար նախապատրաստական աշխատանքներ չեն նախորդել, գուցե առավելագույնը մեկ կամ մեկուկես ամիս, այսինքն` ընդամենը նոյեմբերի սկզբից ծագել է գաղափար, օգտագործել այն փաստը, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են Բրյուսելում համաժամանակյա, ըստ այդմ՝ այդ փաստը փորձել օգտագործել Բրյուսելում, հետևաբար ակնկալել, որ այսպիսի զգայուն հարցերի շուրջ, ինչպիսին Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն է կամ առանց հայկական կողմի վերահսկողության միջանցքի տրամադրումը Ադրբեջանին՝ այս հարցերը կարող են Բրյուսելում այս կամ այն կերպ հանգուցալուծվել, Սոչիում նոյեմբերի 26-ին երեք ժամից ավելի փակ դռների հետևում որևէ արդյունքի չհանգեցրեց, ես որևէ հիմքեր չունեմ, հետևաբար՝ առավելագույնը այն, որ կարող ենք բրյուսելյան հանդիպումից ակնկալել, դա հայտարարությունն է՝ գերիների հերթական խմբաքանակի վերադարձը ու ականապատ քարտեզների տրամադրումը։

-Այսօր Ալիևը Հայաստանից պահանջում է ասել «Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետները։ Այս մասին Ալիևը հայտարարել է Ղուբայի շրջայցի ժամանակ, որի մասին գրել է Interfax-ը։ Երկու երկրի հիմնական նպատակը «Զանգեզուրի միջանցքը», այնուամենայնիվ, ձեռք բերելն է, և սահմանային այս կրակոցները այդ նպատակով գործադրվող ճնշումնե՞ր են Հայաստանի վրա:

-Միանշանակ, 2021 թվականի մայիսից Ադրբեջանը ՀՀ-ի դեմ վարում է ռազմական շանտաժի քաղաքականություն և չի թաքցնում, որ ռազմական շանտաժի քաղաքականության նպատակը՝ ստիպելն է ՀՀ-ին ընդունել իր երկու պահանջները։ Առաջին՝ տրամադրել արագ վերահսկողության ճանապարհ, որը կարող է կոչվել «Զանգեզուրի միջանցք», կարող է կոչվել ցանկացած այլ բան։ Իրենց համար կարևորը էությունն է, որ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներն Ադրբեջանն օգտագործելու է Սյունիքի մարզի տարածքով, իսկ ՀՀ-ն չի իրականացնելու մաքսային, անձնագրային վերահսկողություն, իսկ երկրորդը՝ ՀՀ-ն Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի մաս, իսկ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ կիրառում է ռազմական շանտաժ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի