Սպորտ 4 տարի առաջ - 11:57 06-12-2021

Ծանրորդների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում հայտնի է:

Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային կարգում առաջինը մեդալների համար պայքարի մեջ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը: Նա հանդես կգա A խմբում, մրցելույթի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 18:00-ին:

Դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում ուժերը կչափի A խմբում:

Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:

Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:

Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ