Ուղիղ եթեր
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա մեկ զոհ
copy image url

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա մեկ զոհ

Ներքին 3 տարի առաջ - 14:50 04-12-2021

Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, կրակը մարելուց հետո ննջասենյակում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 4-ին` ժամը 11։40-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Աղայան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։50-ին։ Ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին։

Ամենից շատ դիտված