Ներքին 4 տարի առաջ - 23:33 03-12-2021

Ադրբեջանական կողմն ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից:

Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները: Չգիտեմ, այս հարցը կընդգրկվի փոխվարչապետների մակարդակով քննարկումների օրակարգում, թե` ոչ, բայց մի բան ակնհայտ է, Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ», մյուս կողմը թերևս ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին