Ներքին 4 տարի առաջ - 20:44 03-12-2021

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Միացյալ Թագավորության «Շրջանավարտների մրցանակ» մրցանակաբաշխությունը

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Միացյալ Թագավորության «Շրջանավարտների մրցանակ» մրցանակաբաշխությունը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Շրջանավարտների մրցանակ 2021-22»-ի հանձնման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել և մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

Միացյալ Թագավորությունում (ՄԹ) «Շրջանավարտների մրցանակ»-ի նպատակն է մեծարել նրանց և գնահատել այն ազդեցությունը, որը ստեղծում են ՄԹ բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտներն իրենց ընտրած բնագավառում, այդպիսով նաև վերարժևորելով ՄԹ-ում իրենց ուսումնառությունն ու փորձառությունը։ ՄԹ «Շրջանավարտների մրցանակին» կարող են դիմել բոլոր այն շրջանավարտները, որոնք վերջին 15 տարում սովորել են Միացյալ Թագավորությունում, ՄԹ-ում պաշտոնապես ընդունված ակադեմիական որակավորում շնորհող որևէ ծրագրում առնվազն մեկ կիսամյակ, կամ նրանք, որոնց շնորհվել է ակադեմիական որակավորում ՄԹ համալսարանի կողմից հավատարմագրված երրորդ երկրում գործող որևէ համալսարանի կողմից։ Հայաստանում ՄԹ «Շրջանավարտների մրցանակ 2021-22»-ի եզրափակիչ փուլ անցել են 12 մասնակիցներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է եզրափակիչ դուրս եկած շրջանավարտներին և շնորհակալություն հայտնել Բրիտանական խորհրդին նախագիծն իրականացնելու համար:

«Հայ ուսանողների՝ արտերկրում կրթություն ստանալը, հատկապես Միացյալ Թագավորությունում ուսանելը, անչափ կարևոր է մեզ համար, քանի որ նրանք իրենց գիտելիքը ծառայեցնում են հայրենիքին: Եզրափակիչ փուլ հասած 12 մասնակիցներից շատերն ինձ ծանոթ են. դա փաստում է այն հանգամանքը, որ նրանք արդեն իսկ հասցրել են մեծ ներդրում ունենալ հայրենաշինության գործում»,- ասել է փոխնախարարը:

Եզրափակիչ փուլ հասած 12 մասնակիցներից 4-ն արժանացել են մրցանակի հետևյալ 4 անվանակարգերում՝ «Մասնագիտական նվաճում», «Մշակույթ և ստեղծարարություն», «Սոցիալական գործողություն», «Գիտություն և կայունություն»:

Հաղթողները ոգևորությամբ նշել են, որ կշարունակեն իրենց ներուժը ծառայեցնել պետության բարօրությանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը