Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:10 03-12-2021

ԵՏՀ-ն և ԲՀ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկեցին ԵԱՏՄ ներքին շուկաների գործառման արդիական հարցերը

ԵԱՏՄ ներքին շուկաների գործառման և զարգացման հարցերը քննարկեցին ԵՏՀ ՏՀՏ ներքին շուկաների,
տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս
Սիմոնյանը և Բելառուսի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Միտյանսկին:
Հանդիպումը կայացավ դեկտեմբերի 1-ին ԵՏՀ գլխադասային գրասենյակում:
Վարոս Սիմոնյանը նշեց, որ կոոպերացիոն կապերի զարգացումն ու խորացումը Միության ներքին
շուկայում ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա էական ազդեցություն թողնող խոչընդոտների վերացման
կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում:
«Կարևոր է աշխատանքում հավասարակշռված մոտեցում գտնել և ստեղծել ավելի հստակ գործիքակազմ, որը
կնպաստի Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը»,- ընդգծեց ԵՏՀ նախարար Վարոս
Սիմոնյանը:
Սերգեյ Միտյանսկին իր հերթին նշեց, որ Բելառուսի Հանրապետությունն ապագայում էլ նպատակաուղղված
է եվրասիական տարածքում խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցվածքային աշխատանք
իրականացնել:
«Էկոնոմիկայի նախարարությունը ներկա պահին խոչընդոտների վերացման աշխատանքների ուժեղացման
վերաբերյալ որոշակի առաջարկություններ է նախապատրաստում, այդ թվում նաև ԵՏՀ-ում ուղղության
մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ»,- ասաց ԲՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ
Միտյանսկին:
Կողմերը համաձայնության եկան խոչընդոտների վերացման ոլորտում Միության նորմատիվային բազայի
կատարելագործման աշխատանքների կարևորության և արդիականության հարցում:
Հանդիպմանը շոշափվեցին բացառումների և սահմանափակումների վերացման վերաբերյալ «ճանապարհային
քարտեզի» իրականացման աշխատանքները, առանձին արգելքների վերացման, ինչպես նաև եվրասիական
տարածքում թվայնացման և Միության ընդհանուր գործընթացների զարգացման հարցեր:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին