Արտաքին 4 տարի առաջ - 11:47 01-12-2021

ԱՀԿ-ն 60-ից բարձր տարիքի մարդկանց կոչ է արել ձեռնպահ մնալ ճանապարհորդություններից՝ «օմիկրոնի» պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 60 տարեկանից բարձր տարիքի, ինչպես նաև ուղեկցող հիվանդություններով՝ շաքարախտով կամ քաղցկեղով տառապող անձանց խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ճանապարհորդություններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անձանց, որոնք վատառողջ են կամ ենթակա են COVID-19-ով հիվանդանալու և մահվան վտանգի, նաև 60 տարեկանից բարձր տարիքի անձանց կամ ուղեկցող հիվանդություններ, օրինակ՝ սրտանոթային խնդիրներ, քաղցկեղ և շաքարախտ ունեցողներին, խորհուրդ է տրվում հետաձգել ուղևորությունը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

ԱՀԿ-ն նաև հիշեցրել է, որ ճանապարհորդները պետք է հետևեն իրենց առողջությանը՝ պատվաստվեն և պաշտպանիչ միջոցներ կիրառեն՝ անկախ նրանից՝ պատվաստված են, թե ոչ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի