Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:38 01-12-2021

Ֆինլանդիան ԵԱՀԿ-ում կնախագահի 2025 թվականին

Ֆինլանդիան կնախագահի ԵԱՀԿ-ում՝ կազմակերպության համար հոբելյանական, 2025թ.-ին։ Այս մասին հաղորդել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։

«2025թ.-ին կլրանա (Հելսինկիում) Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի և Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 50 տարին: Ապագա նախագահությունը Ֆինլանդիայի աշխատանքի և Եվրոպայում խաղաղության և կայունության հաստատման հանձնառության կոնկրետ ապացույցն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել է, որ «Հելսինկիի ոգին» (սկզբունքները, որոնք ամրագրված են 1975թ.-ին Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի եզրափակիչ ակտում) «գլոբալ անհրաժեշտություն է», նրա կարծիքով, սա անմիաբանությունն ու անվստահությունը հաղթահարելու» աշխատող մեթոդ է։

Ֆինլանդիան վերջին անգամ ԵԱՀԿ-ում նախագահել է 2008թ.-ին:

Ձեզ գուցե հետաքրքրի