Երևան +13°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:06 01-12-2021

Շվեդիայում առաջին անգամ տրանսգենդեր կինը նախարար է դարձել

Շվեդիայում կրթության նոր նախարար է նշանակվել Լինա Ակսելսոն Քիլբլոմ անունով տրանսգենդեր կինը, որը դարձել է երկրի առաջին տրանսգենդեր պաշտոնյան, հաղորդում է Expressen-ը։

Նախկինում 51-ամյա Քիլբլոմը եղել է դպրոցի հանձնաժողովի անդամ և կրթական ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ 2015թ.-ին նա խոստովանել է, որ տրանսգենդեր է դարձել։

Քիլբլոմը նաև «Իսկ հիմա ես քեզ դու՞ր եմ գալիս» ինքնակենսագրական գրքի հեղինակն է, որում նա շոշափում է մերժված լինելու և ծաղրի ենթարկվելու վախի թեման: