copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:42 30-11-2021

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կալանավորվել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ «Վովայի Արշակը», կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դատական նիստը կայացել է այսօր. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր` Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։ Նա ձերբակալվել էր։