Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:12 30-11-2021

Բողոքի ակցիաներ՝ Իրանում. պատճառը ջրի անբավարարությունն է

Իրանի Սպահան քաղաքում տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաներ՝ երաշտի ֆոնին ջրի անբավարարության պատճառով, գրում է Financial Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ տեղի ոստիկանությունը սկսել է պարեկություն անել ցուցարարներին ցրելուց հետո, որոնք ճամբար էին հիմնել Զայենդերուդ գետի մոտ։ Տասնյակ ցուցարարներ, որոնցից ոմանք վանկարկել են «մահ բռնապետին», «մեր ոստիկանությունը մեր խայտառակությունն է», ձերբակալվել են, հայտնում է FT-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Հուզումների ֆոնին նախագահ Իբրահիմ Ռաիսին հրամայել է ստեղծել հատուկ կոմիտե՝ խնդիրը լուծելու համար: Իրանի էներգետիկայի նախարարն անցյալ շաբաթ ներողություն է խնդրել Սպահանի ֆերմերներից և խոստացել լուծել խնդիրը։