Ավելին 2 տարի առաջ - 23:48 29-11-2021

Լճում ձկները «հարբել են»՝ բրնձի գինու արտահոսքի պատճառով

Չինաստանում գինեգործարանում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր լիտր բրնձի գինի է արտահոսել լիճ։ Այս մասին հայտնում է Unilad-ը:

Միջադեպի հետևանքով լճի երես դուրս են եկել հարյուրավոր ձկներ, որոնք «հարբած» տեսք են ունեցել։ Նրանք հայտնվել են ջրի մակերևույթին՝ հազիվ շարժելով լողակները։ Սակայն ջրամբարի պոպուլիացիայի մեծ մասը արդեն մահացել է արտահոսքի հետևանքով։

Նման տեսարանը գրավել է տեղի բնակիչների ուշադրությունը, ովքեր եկել էին սեփական աչքերով տեսնելու «գինու» լիճը։ Մինչ ոմանք նկարում էին տեղի ունեցողը, մյուսները փորձում էին ձեռքերով բռնել ձկներին:

Տեղի իշխանությունների խոսքով՝ լիճը կմաքրվի, իսկ ավելի ուշ այնտեղ նոր ձկներ կբնակեցվեն։ Թե ովքեր են պատժվելու բնապահպանական վթարի համար, չի հաղորդվում։