copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:08 29-11-2021

Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր» դամբարանադաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։

«Պեղումները իրականացվել են 40-ից ավելի դամբարաններում (1989-91 թթ․), որոնք թվագրվում են միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․) մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)»,- ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։

Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը։ ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, ինչից հետո դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։

Ֆոտոշարք