copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:12 29-11-2021

Մահացել է Louis Vuitton-ի դիզայներ Վիջիլ Աբլոն

41 տարեկանում մահացել է ամերիկացի դիզայներ և դիջեյ Վիրջիլ Աբլոն։ Մահվան մասին հաղորդագրությունը հայտնվել է նրա Instagram-ում։

Գրառման մեջ նշվում է, որ 2019 թվականից Աբլոն պայքարում է քաղցկեղի հազվագյուտ և ագրեսիվ ձևի՝ սրտի անգիոսարկոմայի դեմ։

Louis Vuitton Moet Hennessy (LVMH) խմբի նախագահ Բեռնար Առնոն ասել է, որ Վիրջիլը ոչ միայն «հանճարեղ դիզայներ և վիզիոներ էր», այլև «հրաշալի հոգով և մեծ իմաստությամբ մարդ»:

Աբլոն ծնվել է ԱՄՆ-ում՝ Գանայից ներգաղթյալների ընտանիքում։ Նորաձևության ոլորտում իր կարիերան սկսել է 2009 թվականին։

Համալսարանում ուսումն ավարտելուց հետո նա աշխատել է Fendi նորաձեւության տան և ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2012 թվականին նա հիմնել է Off-White հագուստի ապրանքանիշը։

2018 թվականից Աբլոն հանդիսանում է Louis Vuitton տղամարդկանց հագուստի գծի գեղարվեստական ​​ղեկավարը։

Ֆոտոշարք