copy image url
Ավելին 2 տարի առաջ - 19:30 29-11-2021

Ինչպիսի տեսք ունի Լարիսա Գուզեևայի 60 միլիոն ռուբլի արժողությամբ տունը

Լարիսա Գուզեևան այն աստղերից չէ, որոնք սովոր են պարծենալ շքեղությամբ ու հարստությամբ։ Հեռուստահաղորդավարուհին ավելի քան 20 տարի ամուսնացած է ռեստորատոր Իգոր Բուխարովի հետ։ Դերասանուհու ամուսինը նաև Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահն է, դասավանդում է։ Նա շատ հարուստ մարդ է։ Գուզեևան ինքն էլ, աշխատելով «Արի ամուսնանանք» շոուում, բավականին լավ է վարձատրվում։

Մի քանի տարի առաջ Բուխարովը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում քոթեջ կառուցեց և այժմ Լարիսա Գուզեևան ամուսնու հետ ապրում է 270 քառ. մետր մակերեսով ընդարձակ տանը։ Նրանց տունը գնահատվում է 60 միլիոն ռուբլի։

Տունն ունի մի քանի ննջասենյակ և լոգասենյակ, ընդարձակ պատշգամբ և վիկտորիանական ոճի հսկայական խոհանոց՝ միացված հյուրասենյակի հետ։ 55 քմ մակերեսով այս շքեղ տարածքը Լարիսա Անդրեևնայի սիրելի վայրն է։

Պատերին կարելի է տեսնել մեծ, վառ ծաղիկներով մուգ, գրեթե սև պաստառներ: Առաստաղի վրա հսկայական բյուրեղյա ջահեր են:

Տան ամբողջ տարածքում ծաղկամաններով բնական բույսեր են շարված։

Ֆոտոշարք