Երևան +14°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:19 08-12-2021

Կլաուդիա Շիֆեր, Սինդի Քրոուֆորդ, Նաոմի Քեմփբել․ ինչպիսի տեսք ունեն այսօր 90-ականների գեղեցկուհիները

90-ականների սուպերմոդելները, որոնք համաշխարհային սեր ու ճանաչում էին վայելում, այժմ մոտ հիսուն տարեկան են։ Տեսնենք, թե ինչպիսին են նրանք այսօր և ինչով են զբաղվում։

90-ականների հայտնի սուպերմոդելների ցուցակը բացում է Կլաուդիա Շիֆերը։ Գերմանացի գեղեցկուհին կարողացել է հասնել համաշխարհային նորաձևության ապրանքանիշերի ճանաչմանը և հայտնվել հազարից ավելի ամսագրերի շապիկներին։ 2002 թվականին սուպերմոդելն ամուսնացել է ռեժիսոր Մեթյու Վոնի հետ։ Զույգը երեք երեխա ունի։ Այսօր Կլաուդիա Շիֆերը շարունակում է իր կարիերան։

Նաոմի Քեմփբելը համաշխարհային պոդիումների «Սև հովազն» է, Yves Saint Laurent և Gianni Versace նորաձևության տների մուսան։ Արդեն յոթ տարեկան հասակում նրան հաջողվել է նկարահանվել հայտնի ռեգգի կատարողի տեսահոլովակում։ 16 տարեկանում Նաոմին վերջնականապես ապահովեց իր կարգավիճակը՝ որպես նորաձևության աշխարհում ճանաչված ու ընդունված գեղեցկուհի:

Քրիսթի Թարլինգթոնը ոչ միայն որպես մոդել է հանդես եկել Բարձր նորաձեւության շոուներում, այլև նկարահանվել է 90-ականների հայտնի երաժիշտների տեսահոլովակներում: Մոդելային կարիերան ավարտելուց հետո Քրիստին սկսել է բարեգործությամբ զբաղվել։ Նա իր գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգ հղիությանը և ծննդաբերությանը։

Լինդա Եվանգելիստային անվանում էին «ամենաունիվերսալ» մոդելներից մեկը։ Նա հեշտությամբ ցուցադրում էր ցանկացած հանդերձանք՝ տալով դրանց յուրահատուկ հմայք: Այժմ 56-ամյա սուպերմոդելը խուսափում է սոցիալական կյանքից և հազվադեպ է հայտնվում հանրությանը, քանի որ նրա արտաքինը շատ է փոխվել վահանաձև գեղձի հիվանդության պատճառով։

Սինդի Քրոուֆորդը դարձավ առաջին ամերիկացի մոդելը, որը համաձայնեց հանդես գալ PlayBoy ամսագրում։ Նրան հաջողվել է համատեղել մոդելային կարիերան նկարահանման հրապարակում աշխատելու հետ։ Բայց Քրոուֆորդի դերասանական հաջողությունները նրան դերասանուհու համբավ չբերեցին։ Մոդելը երկար ժամանակ երջանիկ ամուսնացած է Ռանդա Գերբերի հետ, զույգն ունի երկու գեղեցիկ երեխա։ Նրա դուստրը գնացել է մոր հետքերով և զբաղվում է մոդելային կարիերայով։

Հելենա Քրիստենսեն. Pirelli ամսագրի համար՝ դանիացի այս մոդելի ֆոտոսեսիան ճանաչվել է լավագույններից մեկը պարբերականի պատմության մեջ, իսկ նկարների հեղինակը նրան անվանել է մոլորակի ամենագեղեցիկ կինը։ Նա նվաճում էր նորաձևության պոդիումները և համարվում էր Կառլ Լագերֆելդի մուսան։ Տարիքը չի խանգարել 52-ամյա աստղին շարունակել մոդելային կարիերան, նա հաջողությամբ նկարվում է ամսագրերի շապիկների համար, և ինքն էլ զբաղվում է լուսանկարչությամբ։

Ֆոտոշարք