copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:03 29-11-2021

Թբիլիսիում Սաակաշվիլիի դատավարության ժամանակ ծեծկռտուք է սկսվել

Թբիլիսիում այսօր՝ նոյեմբերի 29-ին, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր հավաքվել էին քաղաքային դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանրահավաքին։ Այս մասին հաղորդում է Mtavari.tv-ն։

Սաակաշվիլիի կողմնակիցները փակել են Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ տանող ճանապարհի երկու կողմերը։ Սահմանափակվել է նաև Աղմաշենեբելի նրբանցքով երթևեկությունը։

Սկսվել է ծեծկռտուք, ոստիկանները հարկադրել են ցուցարարներին լքել տարածքը, որից հետո նրանք փոխադրվել են դեպի Աղմաշենեբելի նրբանցք։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է պղպեղի բալոններ: Մի քանի մարդ տուժել է։