Արտաքին 4 տարի առաջ - 20:35 27-11-2021

Թուրքիայում վճռական են տրամադրված տոկոսադրույքներն իջեցնելու հարցում

Թուրքիայի ֆինանսների փոխնախարար Նուրեդդին Նեբաթին հայտնել է, որ վճռական են տրամադրված տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը շարունակելու հարցում, իսկ լիրայի դեմ իրականացվող «մանիպուլյատիվ հարձակումները», որոնց հետևանքով այս շաբաթ արժույթն արձանագրել է ռեկորդային ցածր մակարդակ, երկարաժամկետ որևէ վնաս չեն կարող հասցնել։

«Duvar»-ի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ փոխնախարարը նշել է․ «Ամեն անգամ, երբ 2013 թվականից ի վեր փորձում ենք իրականացնել մեր ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը, բախվում ենք հուժկու դիմադրության։ Այս անգամ վճռական ենք այն իրականացնելու հարցում»։

Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 23-ին լիրայի պատմական անկման ժամանակ փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային նվազագույնի՝ 13,45 դոլարի, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է հանրապետության Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքը մինչև 15 % իջեցնելու որոշումը՝ հակառակ գրեթե 20 %-անոց գնաճին։ Ազգային արժույթը ոչ միայն ռեկորդային նվազագույնի է հասել, այլև այս տարի կորցրել է իր արժեքի 45 %-ը, ընդ որում, այդ կորուստների մոտ կեսը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբից: Վերջին երեք օրերի ընթացքում արձանագրված վերականգնումից հետո փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 12,10։

Ըստ Նեբաթիի՝ «Թուրքիայի տնտեսությունը պետք է դիտարկել առավել լայն, ոչ թե նեղ տեսանկյունից՝ հիմք ընդունելով բացառապես փոխարժեքը։ Շուկայական այժմեական պայմաններում որևէ խնդիր չկա, որ տոկոսադրույքը գնաճից ավելի ցածր կազմի»։ Փոխնախարարը հավելել է, որ ցածր դրույքաչափի քաղաքականությունից ստացված եկամուտներն ուղղվելու են հիմնական ներմուծմանը, ինչպիսիք են էներգիան և հումքը։

Հարկ է նկատել, որ Թուրքիայի ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը վերջին ամիսներին հիմնականում հեռու է մնացել մամուլից։ Ընդ որում, թեպետ խոսակցություններ կան, որ նա կարող է հեռացվել, բայցևայնպես, նախագահականում դա որևէ կերպ չեն մեկնաբանել։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան