Մամուլ 4 տարի առաջ - 08:51 26-11-2021

Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում՝ ասելով, որ հենց այդ հարցերն են նախատեսում այսօր քննարկել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Նախորդ օրն էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ:

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը եւս քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հետաքրքիր է նաեւ հայ-թուրքական օրակարգը. Երեւանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել, թեեւ Անկարան ամենաբարձր մակարդակով վերջին ամիսներին ներկայացնում է Երեւանին իր նախապայմանները:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կտրուկ փոփոխություններ հանդիպումից հետո չի սպասվում: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ռեգիոնում կողմերի միջեւ, հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ գլխավոր խնդիրները լուծելու տեսլականը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ