Արտաքին 4 տարի առաջ - 11:55 25-11-2021

Կուզբասում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

ՌԴ Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքում «Լիստվյաժնայա» ածխահանքում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, տուժել է 43 հանքափոր։ Այս մասին հաղորդել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը։

Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի տվյալներով, բոլոր տուժածները թունավորվել են այրման արգասիքներից։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Ճշգրտված տվյալների համաձայն, դեպքի պահին հանքում եղել է 285 հանքափոր, 236-ին տարհանել են։ 49 մարդու գտնվելու վայրը դեռ պարզված չէ։ Ենթադրվում է, որ նրանք ինքնուրույն են դուրս գալիս հանքից, «Ինտերֆաքս»-ին հաղորդել է հանքի տնօրինությունը։

Պայթյունը տեղի է ունեցել 250 մետր խորության վրա։ Որպես պատահարի պատճառ դիտարկվում է սարքավորումների անսարքությունը և բնական պատճառները, ասել է տեխնիկական վերահսկողության ծառայության գործակալության աղբյուրը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ