Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:43 25-11-2021

Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի քանդակը

Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի քանդակը, տեղեկանում ենք Ջերմուկ քաղաքի ֆեյսբուքյան էջից։

Ջերմուկում տեղադրվելիք քանդակը կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից։ Ավելին, դրա նյութը նույնպես նույնը կլինի։

Նշվում է, որ նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։

Հիշեցնենք, որ Շուշիում Սարգսյանի քանդակը տեղադրվել էր 2016-ին։ Երբ նախորդ տարվա պատերազմից հետո Շուշին թշնամու կողմից օկուպացիայի ենթարկվեց, Վազգեն Սարգսյանի եղբորորդին` Կարլեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել, որ նույնիսկ Շուշին հանձնելուց առաջ է ասել` եթե զգան, որ ադրբեջանցիները մտնում են Շուշի, համաձայն են, որ տրաքացնեն արձանը, որպեսզի մեր հերոսը չմնա թշնամու ձեռքում: Շուշիի օկուպացումից հետո համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ թշնամին պղծել է Սարգսյանի քանդակը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին