Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Ֆեյբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր տեղեկություններ էին տարածել, որ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում, վնասել են Հայաստանի և Արցախի ազգային հերոս, մեծն սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի արձանը, որը տեղադրվել էր վերջերս՝ Ջերմուկի զբոսայգում:
Տեղեկություններում նշել էին, թե վանդալիզմի են ենթարկել արձանը, վնասել ոտքի, թիկունքի և գլխի հատվածը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սակայն այդ լուրերը տարածողներով պետք է զբաղվեն իրավապահները, որպեսզի պարզվի, թե ովքեր են և ինչո՞ւ են նման ստահոդ լուրեր տարածում:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: